«Առաջ եւ հետո». Աստղիկ Սաֆարյանն՝ առանց շպարի

12:15   18 փետրվարի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ցույց է տվել նաեւ բնական գեղեցկությունը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին նախ պատկերված է առանց շպարի, ապա՝ շպարով։ «Առաջ եւ հետո»,- հրապարակումը մակագրել է երգչուհին, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին, որն այս շրջանում գտնվում է Իսպանիայում․ զոլավոր վերնաշապիկ էր կրում, մուգ տաբատ։ Երգչուհին պարզ սանրվածք էր ընտրել ու բնական շպար։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել։

 



© NEWS.am STYLE