Մահացել է Անդրեյ Մյագկովը

11:43   18 փետրվարի, 2021

Մահացել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Անդրեյ Մյագկովը։ Այս մասին հայտնել է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի մամուլի ծառայությունը։

Լրատվամիջոցները որպես մահվան նախնական պատճառ նշում են սրտային սուր անբավարարությունը։ Դերասանն 82 տարեկան էր։

Մյագկովին մեծ հայտնիություն են բերել դերերն Էլդար Ռյազանովի ֆիլմերում՝ «Ճակատագրի հեգնանք, կամ բաղտնիք անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Ավտոտնակ»։ Արտիստը խաղացել է նաեւ հայտնի «Կարամազով եղբայրներ», «Դաժան ռոմանս» եւ հայտնի ժապավեններում։ Գեղարվեսատական թատրոնում Մյագկովը խաղացել է այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են «Ճայը», «Բադաորս», «Քեռի Վանյա», «Երեք քույրեր»։



© NEWS.am STYLE