«Հասցնել լինել երկու երեխաների մամա, ուշադիր եւ սիրալիր կին, տնային տնտեսուհի, կազմ ու պատրաստ երգչուհի». Լիլու

14:42   18 փետրվարի, 2021

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որում առօրյա կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Լիլուն մուգ գույնի բլուզ է կրում, միջին երկարության շրջազգեստ։ «Հասցնել լինել երկու երեխաների մամա, ուշադիր եւ սիրալիր կին, տնային տնտեսուհի, կազմ ու պատրաստ երգչուհի։ Էդ վերջին երգչուհին ինչ մեղքս էր, այդ մարդ»,- մեկնաբանությունների հատվածում կատակել է նա։

Օրերս տեղադրված կադրերում երգչուհին կրում էր սեւ հագուստ։ Երկու երեխաների մայրիկն արձակել էր ալիքավոր վարսերը, նախապատվությունը տվել քնքուշ շպարին։ Հրապարակմանը կից Լիլուն գրառում չէր կատարել, սակայն երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին հղել նրան՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Շքեղ», «Սիրուն», «Ամենասիրուն հայուհի»։



© NEWS.am STYLE