Տաթեւ Սարգսյանը՝ ոճային կերպարում

18:13   18 փետրվարի, 2021

Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում դերասանուհին պատառոտված ջինսե տաբատ է կրում, ուսի հատվածում բաց գլուզ։ Տաթեւ մարզակոշիկներ է ընտրել ու պարզ սանրվածք։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ տաբատ էր կրում, որը համադրել էր կարմիր շապիկի հետ։ Տաթեւը պարզ սանրվածք էր ընտրել, վառ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ ոճային պայուսակ, ականջօղեր, ժամացույց։ «Գեղեցիկ է, երբ աղջիկը չի սպասում ոչ ոքի հատկապես երջանիկ լինելու համար»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE