Երանի՜ իմը լինեին այս իրերը. 20 արտեֆակտներ եւ գաջետներ ֆիլմերից, որոնք մենք դեմ չէինք լինի ունենալ (մաս 2)

20:35   18 փետրվարի, 2021

NEWS.am STYLE-ը  շարունակում է  թոփ 20 իրերը ֆիլմերից, որոնք հաստատ պետք կգային մեզ կյանքում։ Եթե բաց եք թողել 1 մասը, ապա անցեք հղումով։

Իսկ ահա մենք շարունակում ենք...

15-րդ տեղ  Նեյտրալիզատոր

«Սևազգեստ մարդիկ » ֆրանշիզան  նվիրեց ֆանտաստիկ հարմարանք, իսկապես անգին նվեր նրանց համար, ովքեր լրացուցիչ հիշողությունների կարիք չունեն: Պարզապես պատկերացրեք, որ ինչ-որ մեկից պարտք եք վերցրել, բայց ի վիճակի չեք վերադառձնել։ Հոգ չէ։ Մենք վերցնում ենք նեյտրալիզատորը, ուղղում ենք նրա վրա, ում պետք է։ Մեկ պայծառ բռնկում և վերջ: Դուք այլևս պարտք ​​չեք։ Նա մոռացավ պարտքի մասին։ Օհ, ինչքան հիշողություններ կարելի էր ջնջել մեկ քայլով ՝ թե՛ ուրիշների, թե՛ անձնական:

14-րդ տեղ Սմոքինգ

Հին լավ Ջեքի Չանն իր ամբողջ կարիերայի ընթացքում  հանդիսատեսին ծիծաղ ու ուրախություն է պարգևում: Իսկ «Սմոքինգ» ֆիլմում նա տղամարդկանց նվիրեց ոճային սմոքինգ: Եվ ոչ միայն սմոքինգ, որով կարող ես տեղ գնալ , այլ բարձր տեխնոլոգիական հարմարանք մի շարք հնարավորություններով ՝ մարտարվեստի հմտություններից մինչև պար, երգ ու պատեր բարձրանալ: Այո, նման սմոքինգում  վախենալու չէ գնալ սեփական հարսանիքին։ Դուք երբեք չգիտեք, կարող է փոշմանես, այնպես որ գոնե ողջ ու առողջ փախչելու հնարավորություն կլինի:

13-րդ տեղ  Անտեսանելիության թիկնոց

Այնպես ես  երբեմն ուզում  անհետանալ, չքանալ, գետինը մտնել: Բայց սպասեք, ինչու՞ այդպիսի ծայրահեղություններ:

Հարրի Փոթթերի տիեզերքը մեզ հիանալի իր է նվիրել, որով կարող ես հեշտությամբ անտեսանելի դառնալ: Մենք վերցնում ենք անտեսանելիության թիկնոցը, գցում մեզ վրա և ահա, դուք անտեսանելի եք:

Թիկնոցի սեփականատերը հեշտությամբ կարող էր հաղթել պաղկվոցիի չեմպիոնատը...

12 -րդ տեղ  Պալանտիր

Մեր դարում հանրային տեսախցիկների օգնությամբ մենք հեշտությամբ կարող ենք իմանալ, թե ինչ է կատարվում աշխարհի տարբեր մասերում: Իսկ Ի՞նչ կլինի, եթե տեսնեիք երկրի յուրաքանչյուր միլիմետրը:

«Մատանիների տիրակալ» տիեզերքից ստացված պալանտիրը ձեզ այս հնարավորությունը կտա: Եվ նույնիսկ ավելին։ Եթե հսկայական կամքի ուժ ունեք, կարող եք նույնիսկ կարդալ այն մարդկանց մտքերը, որոնց տեսնում եք պալանտիրում: Համաձայնվեք ՝ պետքական իր պոկերում։

11-րդ տեղ  Ջեքի կողմնացույցը

Կորցե՞լ եք ձեր բանալիները: Չե՞ք կարողանում գտնել ձեր հեռուստացույցի հեռակառավարիչը: Կորցրե՞լ եք դրամապանակը։

Ջեք Ճնճղուկի կողմնացույցով (կներեք, կապիտան Ջեք Ճնճղուկ), այս բոլոր անհարմարությունները միանգամից կվերանան, քանի որ կողմնացույցը ձեզ ցույց կտա ուղղությունը դեպի այն, ինչի մասին  առավել շատ եք փափագում:

Կարող եք գտնել կրտսեր եղբոր  խնայատուփը, թխվածքաբլիթներ և քաղցրավենիք, որոնք մայրիկը թաքցրել է՝ ասելով, որ սա հյուրերի համար է: Այն ամենը, ինչ կորցրել եք կամ փնտրում եք, ակնթարթորեն կհայտնաբերեք կողմնացույցի օգնությամբ, որը մեզ տրամադրեց «Կարիբյան ծովի ծովահենների» ֆրանշիզան:

Շարունակելի…

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE