Ժաննա Բուտուլյանի լուսանկարը Մոսկվայից

21:41   18 փետրվարի, 2021

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ձմեռային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին վառ կարմիր բաճկոն է կրում։ Նա արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Մոսկվայում։ «Գեղեցկություն, շքեղություն»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Ժաննան սեւ տաբատ էր կրում, հետաքրքիր նախշերով պիջակ։ Դերասանուհին արձակել էր մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղերը եւ վզնոցները։ «Խմենք սիրո համար»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն էր օգտագործել դերասանուհին։



© NEWS.am STYLE