«Ոստիկանը Ռուբլյովկայից» սերիալի աստղը պատմել է, թե ինչպես է Աննա Մելիքյանն իրեն ծանոթացրել սիրելի ռոք կատարողի՝ Սերժ Թանկյանի հետ

18:59   18 փետրվարի, 2021

Ռուս դերասանուհի Ալեքսանդրա Բորտիչը դարձել է «вДудь» հաղորդման նոր թողարկման հյուրը։ Նա Յուրի Դուդի հետ խոսել է ակցիաների եւ ռոք-ն-ռոլի մասին։ Դերասանուհին պատմել է, թե ինչպես է նկարահանվել Սերժ Թանկյանի տեսահոլովակում։ Պարզվում է՝ երաժիշտն Աննա Մելիքյանի ֆիլմերի մեծ երկրպագուն է։

Դրանցից մեկում՝ «Սիրո մասին», նկարահանվել է Սաշա Բորտիչը։ Թանկյանն այն դիտել է 2017թ․-ին՝ «System of a Down»-ի մոսկովյան համերգից առաջ։ Նրան դուր են եկել ե՛ւ ֆիլմը, եւ Բորտիչի աշխատանքը, ինչի մասին երաժիշտը նրան հայտնել է կուլիսների հետեւում։ Ալեքսանդրայի խոսքով՝ մի քանի տարի անց ռեժիսորն եւ պրոդյուսեր Իլյա Նայշուլերը կապ է հաստատել դերասանուհու հետ եւ առաջարկել նկարահանվել «Elasticity» երգի տեսահոլովակում։

«Այն պատճառով, որ Հայաստանում ամեն ինչ այդպես ստացվեց (դերասանուհին նկատի ունի 2020թ․-ի պատերազմը Ղարաբաղում), Սերժն այդ ամենը ծանր է վերապրել, այդ պատճառով տեսահոլովակը չի թողարկել։ Քանի դեռ այն չէր թողարկվել, ես չէի հավատում, որ դա տեղի է ունեցել։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը տեսահալովակում իրենը կտեսնի, բայց ինձ համար զարմանալի էր, թե ինչպես 5 ամիս առաջ նկարահանվածն այժմ շատ արդիական դարձավ»,- ասել է Բորտիչը։



© NEWS.am STYLE