«Հոգու հանգստության համար պետք է վճարել». Լիա Զախարյան

19:12   19 փետրվարի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում դերասանուհին սեւ, ուսերի հատված բաց հագուստ է կրում։ Լիան արձակել է ուղիղ հարդարված մազերն, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղերը։ «Հոգու հանգստության համար պետք է վճարել»,- հրապարակման մեկնաբանություններում ռուսերենով գրել է նա։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին մոխրագույն հուդի էր կրում։ Լիան բնական շպարով էր, հավաքել էր մազերն ու սպորտային գլխարկ ընտրել։ «Սուրճ գումարած վիտամին D հավասար է էներգիա»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE