16:42 19 փետրվարի, 2021Դերասան Շայա Լաբաֆը երգչուհի FKA twigs-ին (իսկական անունը՝ Տալիա Դեբրետ Բարնեթ) պարծեցել է, որ սպանել է թափառող շների։ Այդ մասին արտիստը հայտնել է «Elle» ամսագրին տված հարցազրույցում։
FKA twigs-ի խոսքով՝ Լաբաֆը դա արել է «Հարկահավաքը» ֆիլմի դերում խորասուզվելու համար. այն թողարկվել է 2020թ․-ին։ Այս քրեական թրիլլերում դերասանը կատարել է ավազակ Կրիպերի դերը, որը զուընկերոջ հետ հարկեր է հավաքում Լոս Անջելեսի հեղինակավոր ավազակների համար։
«Ես նրան ասացի. «Դա շատ վատ է։ Ինչո՞ւ ես անում դա»։ Եվ նա պատասխանեց. «Որովհետեւ ես լուրջ եմ ընդունում արվեստը։ Դու ինձ չես աջակցում իմ ստեղծագործության հարցում։ Դա այն է, ինչ ես անում եմ։ Դա քեզ համար երգելը չէ։ Ես չեմ պատրաստվում բեմ բարձրանալ հանուն մի քանի շարժման, ես դերի մեջ եմ»։ Նա ամաչեցնում էր ինձ, կարծես թե ես չէի հասկանում, թե ինչ է նշանակում դերասան լինել»,- հիշել է FKA twigs-ը։
Ավելի վաղ տված հարցազրույցում երգչուհին հայտարարել է, որ Լաբաֆն իրենից պահանջել է մշտապես մերկ քնել։
2020թ․-ի դեկտեմբերին FKA twigs-ը Լաբաֆի դեմ, որի հետ հանդիպել է մոտ մեկ տարի, դատական հայց է ներկայացրել՝ նրան մեղադրելով ֆիզիկական եւ հոգեբանական բռնության համար։
Լուսանկարը՝ Facebook