Տատյանա Լազարեւան խոստովանել է, որ ինքնասպանություն գործելու ցանկություն է ունեցել

17:17   19 փետրվարի, 2021

Ռուս դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Տատյանա Լազարեւան հիշել է, որ նախկինում նյարդային պոռթկման սահմանին է եղել եւ մտածել է ինքնասպանության մասին։ Այս մասին նա հայտնել է «Петя любит выпить» YouTube-յան շոուի ընթացքում։

Դերասանուհին խոսոտովանել է, որ ծանր հոգեբանական վիճակում է եղել 2018թ․-ին։ «Այդ ժամանակ հոգեբանորեն հյուծված էի, ինքնս էի ինձ այդ վիճակին հասցրել»,- պատմել է Լազարեւան։ Նա նշել է, որ ժամանակի ընթացքում հաղթահարել է դեպրեսիան։ Դերասանուհին նաեւ խորհուրդ է տվել բոլորին սովորել հոգեպես վերականգնվել։

Այժմ Լազարեւան չի աշխատում հեռուստատեսությունում, սակայն ակտիվորեն զարգացնում է համացանցային նախագծեր։ Նրա կարծիքով՝ կարիերայում փոփոխությունները կապված էին իր քաղաքացիական դիրքորոշման արտահայտման հետ։ «Մեր երկրում ես ինձ բավական ազատ եմ զգում։ Իսկ ի՞նչ ունեմ հիմա կորցնելու։ Հիմա ինձ կարելի է միայն սպանել։ Մնացած ամեն բան արդեն արվել է»,- հայտարարել է Լազարեւան։ Նա նաեւ նշել է, որ այլեւս չի վախենում ասել այն, ինչ մտածում է։

Դերասանուհու ամուսինը՝ հեռուստահաղորդավար Միխայիլ Շացը, հետռուստատեսությունում շարունակել է աշխատանքը 2019թ․-ին։ Այժմ նա վարում է «Дело было вечером» շոուն։ 2012թ․-ին ամուսիններին հեռացրել են «СТС»-ում աշխատանքից։ Զույգի խոսքով՝ դա կապված է եղել իրենց ընդդիմադիր ակտիվության հետ։

Լուսանկարը՝ Facebook



© NEWS.am STYLE