Աստղիկ Սաֆարյանի ոճային լուսանկարը Բարսելոնայից

12:58   20 փետրվարի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին մուգ գույնի տաբատ է կրում, սեւ, երկար վերարկու։ Աստղիկն արձակել է մազերը, կրում է գլխարկ։ Սոցիալական ցանցում արված նշման մասին՝ լուսանկարն արվել է Բարսելոնայում։ Հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին նախ պատկերված էր առանց շպարի, ապա՝ շպարով։ «Առաջ եւ հետո»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով։



© NEWS.am STYLE