«Սիրուն». Հասմիկ Խոջյանի լուսանկարը Սեւանից

13:45   20 փետրվարի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի վերարկու է կրում։ Նա արձակել է գանգուր մազերն ու բնական շպար ընտրել։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Սեւանում։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան. «Սիրուն»:

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում դերասանուհին, որը հանդիսատեսին հայտնի է սերիալներում մարմնավորած իր կերպարներով, սեւ բլուզ էր կրում եւ ոճային վերարկու։ Հասմիկը հավաքել էր մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ ակնոց եւ վզնոց։ Հասմիկը լուսանկարը չէր մեկնաբանել։

 



© NEWS.am STYLE