«Ինչ անում եմ այս կյանքում` խենթություն է». 20 փաստ Իննա Խոջամիրյանի մասին

16:24   20 փետրվարի, 2021

Իննա Խոջամիրյանը հայկական հեռուստաեթերի ամենաքննարկվող դերասանուհիներից է: Հեռուստադիտողին հետաքրքրում են ոչ միայն դերասանուհու կերպարները, այլեւ հենց նրա անձնական կյանքն ու նախասիրությունները: NEWS. am STYLE-ի «20 փաստ հայտնիների մասին» խորագրի շրջանակում փորձել ենք պարզել Իննայի մասին մի քանի հետաքրքիր մանրամասներ, որոնք կհետաքրքրեն դերասանուհու հետեւորդներին:

Իննա, առավոտդ սկսվում է...

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո առավոտս կեսօրին է սկսում: Ռեժիմների փոփոխությունից դեռ ուշքի չեմ եկել:

Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:

Սուրճ:

Կերակուր, որը տանել չես կարողանում:

Այդպիսի կերակուր չկա: Սոխ չեմ ուտում միայն:

Հասակդ ու քաշդ:

Հասակս` 168 սմ, քաշս` 51 կգ:

Բնավորությանդ ամենալավ ու ամենավատ գծերն` ըստ քեզ:

Ինտրովերտ եմ, ու հիշաչար:

Բնավորությանդ ամենալավ ու ամենավատ գծերն` ըստ շրջապատիդ:

Այդ հարցը ընկերներիս պիտի տաք:

Քո ամենասիրելի դերը:

Էլենս:

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Հիդրոֆոբիա, անտանելի բան է:

Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես:

Ես խենթ եմ, ինչ անում եմ այս կյանքում` խենթություն է:

Ամենանյարդայնացնող քոմենթը, որը վերջերս կարդացել ես:

«Դո՞ւ էլ թողեցիր թռար երկրից»:

Ըստ քեզ` ո՞րն է եղել ամենահաջող եւ ո՞րը` ամենաանհաջող ոճափոխությունը, որը երբեւէ կատարել ես:

Հաջողը չգիտեմ, հարաբերական է: Անհաջողը երեւի նարնջագույն մազերս էին, չհարմարվեցի:

Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում:

Աչքերս:

Կյանքում ի՞նչ երբեք չես անի:

Ծեծված, բայց միշտ ակտուալ խոսք կա` երբեք մի ասա «երբեք»:

Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Բանալիներ, օծանելիք, դրամապանակ:

Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:

Կարծում եմ` կարմիրը:

Հայաստանում ամենասիրելի վայրդ:

Հայաստանն ինքնին իմ սիրելի վայրն է:

Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել:

Վերջին անգամը նոյեմբերի 9-ն էր: Նեղվելը մեղմ արտահայտություն է:

Քո ականջակալներում հաճախ հնչում է...

Ազնավուր, իհարկե...

Ունե՞ս բարդույթներ: Եթե այո, որո՞նք են:

Միայն խելագարները բարդույթներ չունեն: Չեմ կարող նշել:

Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:

Բա չե՞ս ամուսնանում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Միլեն Մանուկյանի



© NEWS.am STYLE