«Տպավորություն էր, թե հատակը ճեղքվում էր ոտքերիս տակ, քանի որ դա կարող էր լինել վերջը...». Ռիհաննան նշում է ծննդյան 33-ամյակը

19:25   20 փետրվարի, 2021

Երգչուհի Ռիհաննան այսօր՝ փետրվարի 20-ին, նշում է ծննդյան 33-ամյակը: Ծագումով բարբադոսցի երգչուհին իր կարիերան սկսել է 16 տարեկանում՝ ստորագրելով պայմանագիր Def Jam Recordings-ի հետ:

Իր դեբյուտային ալբոմը՝ Music Of The Sun-ը, Ռիհաննան թողարկել է 2005 թ-ին, որը միանգամից ունեցել է հաջողություն՝ հայտնվելով Billboard 200-ի լավագույն տասնյակում: Ռիհաննայի հաջողությունների շարքը շարունակվել է նաեւ Umbrella, Take a Bow, Disturbia, Don’t Stop the Music հիթերի շնորհիվ եւ ծավալվում է մինչ այսօր, քանի որ ինչպես նշում է երգչուհին՝ ցանկացած հաջողություն տոնելուց առաջ նա արդեն պլանավորում է իր հաջորդ քայլը:

Երգչուհու՝ տարբեր ժամանակների հետաքրքիր մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Եթե դու չես ապրում քո կյանքը, ո՞վ է դա անելու քո փոխարեն»:

«Ինձ երբեք չեք կարող նույնացնել «թույլ» բառի հետ»:

«Ես խենթ եմ, ու չեմ էլ փորձում ձեւացնել, թե դա այդպես չէ»:

«Ամեն անգամ որեւէ ձեռքբերումից հետո ես անապահովության զգացողություն էի ունենում. տպավորություն էր, թե հատակը ճեղքվում էր ոտքերիս տակ, քանի որ դա կարող էր լինել վերջը: Անգամ հիմա, երբ շատերը տոնում են իրենց ձեռքբերումները, ես մտածում եմ հաջորդ քայլիս մասին: Չեմ ուզում կորչել այս մեծ հաջողության մեջ»:

«Երբ դու հասկանում ես, թե ում համար ես ապրում եւ ում ես առաջնահերթ ցանկանում գոհացնել, շատ մարդկանց ես սկսում նկատել: Ես երբեք ինձ չեմ գցի այդ ամենի մեջ. ուզում եմ ետ նայել ապրածս տարիներին ու ասել, որ ես հաճույք եմ ստացել ամեն վայրկյանից, որ ես իմ կյանքն ինձ համար եմ ապրել»:

«Վերջերս սկսել եմ մտածել, թե որքան ձանձրալի մարդ եմ ես: Հենց ազատ ժամանակ եմ ունենում, հեռուստացույց եմ դիտում»:

«Ես ռիկսի եմ դիմում, երբ ձանձրանում եմ, իսկ ես շատ հաճախ եմ ձանձրանում»:

«Եթե ես լաց եմ լինում, նշանակում է՝ բարկացած եմ անկարողությունից: Միայն այդ ժամանակ են արցունքները հոսում իմ աչքերից»:

«Ես միշտ կարծել եմ, որ եթե դու հետեւում ես քո սրտին, եթե, իսկապես, անում ես այն, ինչ քեզ դուր է գալիս, դու երբեք չես պարտվում, քանի որ լճացումն այս աշխարհի ամենավատ զգացողությունն է»:

«Երբ ինձ պատկերացնում եմ ծերության տարիներին, միայն մտածում եմ, որ պետք է երջանիկ լինեմ, եւ հուսով եմ՝ այն ժամանակ էլ թռիչքս չի ավարտվի»:

Մեջբերումները՝  Brainy Quote

Լուսանկարները՝ Ռիհաննայի Facebook-ից



© NEWS.am STYLE