11:28 22 փետրվարի, 2021Ամերիկացի դերասան Ջեյմս Ֆրանկոն, որը դերասանական վարպետության՝ արդեն իսկ փակված Studio 4 դպրոցի հիմնադիրն ու տնօրենն էր, նախապես կարգավորել է հայցը կրթական հաստատությունում սեռական շահագործման մասին հայցը, հայտնում է Deadline-ը։
Պարբերականի հաղորդմամբ՝ կարգավորմանը հասել են դատական գործընթացի շրջանակներում, որում նշվում էր, որ արտիստը դպրոցի ուսանողներին վախեցրել է «անհատույց եւ շահագործող սեռական իրավիճակներում»։ Ենթադրյալ միջադեպերը տեղի են ունեցել սեքսուալ տեսարանների վարպետության դասերի ընթացքում, որոնք Ֆրանկոն ունեցել է Studio 4-ում։
Ըստ դատարանի նյութերի՝ հայցվոցներն ի դեմս դերասանուհիների եւ նախկին ուսանողներ Սառա Թիզեր-Կապլանի եւ Թոնի Գաալի, որոնք այն ներկայացրել են 2019թ․-ին, համաձայնել են հրաժարվել իրենց առանձին պահանջներից, ըստ համաձայնագրի։ Նրանք պնդում էին, որ Ֆրանկոն «ձգտում է ստեղծել երիտասարդ կանանց իր շրջանը, որոնք ենթադրկվել են իր անձնական եւ մասնագիտական սեռական շահագործմանը»։
Լուսանկարը՝ Getty Images