Բացահայտվել է Էդվարդ Մունկի «Ճիչը» նկարի գրության գաղտնիքը

13:58   22 փետրվարի, 2021

Փորձագետները բացահայտել են Էդվարդ Մունկի «Ճիչը» նկարում հեղինակության գաղտնիքը, հայտնում է New York Times-ը։

1983թ․-ի հայտնի նկարի անկյունում, որը բղավող մարդու է պատկերում, գրված է. «Այսպիսի բան կարող էր նկարել միայն խելագարը»։ Նախկինում ենթադրում էին, որ գրությունը վանդալն է կատարել, սակայն Նորվեգիայի արվեստների, ճարտարապետության եւ դիզայների ազգային թանգարանի աշխատակիցները հայտարարել են, որ Մունկն է գրել այդ բառերը։

Արվեստաբան Մայ Բրիթ Գուլենգը հայտարարել է, որ ինքը տառ առ տառ ուսումնասիրել է գրությունն ու հանգել եզրակացության, որ այն լիովին նույնական է նկարչի ձեռագրին։ «Այլեւս կասկածներ չկան»,- ասել է նա։  

«ԲիԲիՍի»-ի տեղեկություններով՝ «Ճիչն» աշխարհում ամենաճանաչելի նկարներից մեկն է եւ զիջում է միայն Լեոնարդո դա Վիչիի «Մոնա Լիզային»։ Մունկը «Ճիչի» չորս տարբերակ է ստեղծել, 1893թ․-ին նկարվածն առավել հայտնի է դարձել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նոթինգմենում Բենքսիի գրաֆիտիով զարդարված պատի կտորը վաճառել են «վեց նիշ ունեցող գումարի» դիմաց։

Լուսանկարը՝ Wikipedia



© NEWS.am STYLE