Դրյու Բերիմորը նշում է 46-ամյակը. դերասանուհու մասնակցությամբ 5 ֆիլմ՝ երեկոյան դիտման համար

16:04   22 փետրվարի, 2021

Հոլիվուդի ամենածիծաղելի ֆիլմերից հայտնի դերասանուհի Դրյու Բերիմորն այսօր՝ փետրվարի 22-ին, նշում է ծննդյան 46-ամյակը: Բերիմորի գործունեությունը չի սահմանափակվում միայն դերասանությամբ. նա իրեն փորձել ու փորձում է նաեւ՝ որպես պրոդյուսեր, ռեժիսոր եւ հաղորդավար:

Դրյու Բերիմորն արժանացել է կինոարվեստի մի շարք հեղինակավոր մրցանակների, իսկ 1995-ին պրոդյուսեր Նենսի Յուվոնենի հետ հիմնել է Flower Films ընկերությունը, որի արտադրության մի քանի ֆիլմերում դերասանուհին անձամբ հանդես է եկել:

Բերիմորի ֆիլմացանը հարուստ է. այսօր առանձնացրել ենք դերասանուհու մասնակցությամբ 5  ֆիլմ երեկոյան դիտման համար:

«Առաջին 50 ժամադրությունները»/50 First Dates

 «Չառլիի հրեշտակները»/Charlie’s Angels

«Խառնվածները»/ Blended

«Չհամբուրվածը»/Never Been Kissed

«Կրկնորդը»/The Stand In

Լուսանկարները՝ Դրյու Բերիմորի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE