«Daft Punk»-ը հայտարարել է, որ հեռանում է բեմից

10:01   23 փետրվարի, 2021

«Daft Punk» խումբը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը, հայտնում է Pitchfork կայքը։

Ֆրանսիական դուետը, որի երգերը բազմաթիվ անգամներ ամենաճանաչվածն են դարձել պարային ժանրում, փլուզվել է։ Խումբ այդ առիթով YouTube-ում 8 րոպե տեւողությամբ տեսանյութ է հրապարակել, որը վերնագրել է «Էպիլոգ»։ Այն հատված է ֆիլմից, որը խմբի մասնակցությամբ նկարահանվել է 2006թ․-ին։

Խմբի ներկայացուցիչ Կատրին Ֆրազեն հաստատել է խմբի փլուզման մասին լուրը, սակայն լրագրողներին չի հայտնել պատճառը։

«Daft Punk»-ը ձեւավորվել է Փարիզում 1993թ․-ին եւ սահմանել է «french touch» ոճը հաուս երաժշտությունում։ Մասնակիցները ելույթներին միշտ կոստյումներ են ներկայացել, որոնք ռոբոտի տեսք ունեին։ «One More Time» եւ «Harder, Better, Faster, Stronger» հիթերը ֆրանսիացի երաժիշտներին համաշխարհային հայտնիություն են բերել։

 



© NEWS.am STYLE