«Ես պարզապես շատ եմ կարոտում քեզ». Քիմ Քարդաշյանը հանգուցյալ հայրիկի հետ լուսանկարներ է հրապարակել

11:29   23 փետրվարի, 2021

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է հայրիկի՝ Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան օրը։ Քիմն արխիվային լուսանկար է հրապարակել, որոնցում հայրը պատկերված է երիտասարդության տարիներին։

Քարդաշյանի խոսքով՝ ինքը հայրիկին, որը մահացել է 2003թ․-ին, ամեն օր է զգում։ Աստղը նշել է, որ մինչ այժմ չի կարողանում հավատալ նրան, ինչ տեղի է ունեցել։ «Խնդրում եմ, երազում ինձ հյուր արի։ Ես պարզապես շատ եմ կարոտում քեզ»,- լուսանկարը մակագրել է Քիմը։

Ռոբերտ Քարդաշյանն ԱՄՆ-ում հայտնի փաստաբան էր։ Նա հայտնիություն է ձեռք բերել, քանի որ եղել է սկանդալային ֆուտբոլիս Օ․ Ջեյ Սիմփսոնի փաստաբանն ու ընկերը։ Ռոբերտ Քարդաշյանը 59 տարեկանում 2003թ․-ի սեպտեմբերի 30-ին կյանքից հեռացել է կերակրափողի քաղցկեղի պատճառով։

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկար էր հրապարակել, որում ինքն ու Քույրը՝ Քորթնին, պատկերված էին պատանեկության տարիներին։ Նրանք նվազագույն շպարով էին, բարակ հոնքերով, որոնք նախկինում նորաձեւ էին։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE