Եվս մեկ աստղային ապրանքանիշ. Քրիս Ջենները կոսմետիկայի հավաքածու կթողարկի

15:49   23 փետրվարի, 2021

Քրիս Ջենները ծրագրում է կոսմետիկայի իր ապրանքանիշը թողարկել, հայտնում է E! News-ը։ Քարդաշյան ընտանիքի գլխավոր մենեջերը փետրվարի 10-ին գրանցել է Kris Jenner Beauty, Kris Jenner Skin եւ Kris Jenner Skincare ապրանքանիշերը։

Շարքը կներառի դեկորատիվ կոսմետիկա, մաշկի խնամքի միջոցներ, արհեստական թարթիչներ, բույրեր, ինչպես նաեւ եղունգների եւ մազերի խնամքի միջոցներ։

Լուսանկարը՝ Facebook



© NEWS.am STYLE