13:19 17 սեպտեմբերի, 2013Պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը Youtube-ի իր էջում ներկայացրել է տեսանյութ, որտեղ հնչում է Մարտ Բաբայանի եւ Քրիստինե Պեպելյանի «Միայն սեր» կոմպոզիցիան: Ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք, որ երաժշտությունը գրել է Մարտը, իսկ խոսքերի հեղինակը ռուս բանաստեղծուհի Աննա Գալկինան է:
Առաջարկում ենք վայելել գեղեցիկ կոմպոզիցիան, ինչպես նաեւ ծանոթանալ երգիչների տպավորություններին:
Հիշեցնենք, որ երգի հիման վրա նաեւ հոլովակ է նկարահանվել: NEWS.am STYLE-ին հաջողվել է լինել նկարահանումների հրապարակում եւ բացառիկ ֆոտոռեպորտաժ պատրաստել:






