VARDA-ն ցուցադրել է մաչոյին, ով քնում է իր եւ Աննա Սեդոկովայի հետ

12:03   17 սեպտեմբերի, 2013

Ճանաչված պարուհի եւ երգչուհի VARDA-ն նորից ցուցադրել է իր սիրելիին: Աստղն իր Instagram-ում արջուկի լուսանկար է հրապարակել:

 

«Իսկ ո՞վ է այդքան լուրջ նստած այդտեղ: Աաա… Սա այն մաչոն է, ում շատերն են երազում: Չէ՞ որ նա մեկ անկողնում է քնում @annasedokova-ի եւ @varda_varda-ի հետ»,- լուսանկարը մակագրել է երգչուհին: Ավելի վաղ VARDA-ն ֆոտոկոլաժ էր հրապարակել, որտեղ նրա «կեսը» պատկերված էր ինչ-որ երիտասարդի «կեսի» հետ:

 

Հիշեցնենք, որ հայկական արմատներով ռուսաստանյան աստղերը «Հայաստան» անվանումով երգ են ձայնագրել, որն ունկնդիրներին են ներկայացրել սեպտեմբերի 11-ին: Դմիտրի Խառատյանը, Ալեքսանդր Չումակովը, VARDA-ն, Զառան, Սոնան, Մարտ Բաբայանը, Եվա Ռիվասը եւ շատ այլ արտիստներ երգել են Հայրենիքի հանդեպ իրենց սիրո մասին՝ հույս հայտնելով, որ ինչ-որ մի օր Հայաստանը կմիավորի իրենց: Ուկրաինայից երգչուհի VARDA-ն նախագծի միակ հրավիրյալ մասնակիցն է:

Երգի բառերի հեղինակն Օլգա Կուլանինան է (ով հայտնի է Նիկոլայ Բասկովի, Ալեքսանդր Մալինինի, Իրինա Ալեգրովայի հետ համագործակցությամբ), իսկ նախագծի գլխավոր պրոդյուսերը՝ Տարոն Պողոսյանը:



© NEWS.am STYLE