Ժերար Դեպարդյեին բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների մեղադրանք են առաջադրել

23:03   23 փետրվարի, 2021

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին դեկտեմբերի 16-ին բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների մեղադրանք է ներկայացվել, հաղորդում է DailyMail-ը:

Այս գործով հայցվորը երիտասարդ դերասանուհի է: Նա Դեպարդյեին մեղադրում է 2018 թվականի ամռանը սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ։

Հետաքննությունը դադարեցվել էր 2019-ի հունիսին։ Իշխանությունները հանցակազմ չէն հայտնաբերել։ Ինքը՝ արտիստը, հերքել է աղջկա մեղադրանքները։

2020 թվականի օգոստոսին Փարիզի դատախազությունը հարցում էր ուղարկել գործի վերսկսման մասին: Այնուհետեւ, նախորդ տարվա հոկտեմբերին, տեղեկացվել էր, որ դատական քննիչը վերսկսել է հետաքննությունը։



© NEWS.am STYLE