«Նուրբ». Մարինկա Խաչատրյանի լուսանկարը

16:11   24 փետրվարի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին մուգ գույնի տաբատ է կրում եւ բաց գույնի բլուզ։ Մարինկան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Դերասանուհին սպորտային կոշիկ է կրում, կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ գլխարկ եւ վզնոց։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել. «Նուրբ»։

Ավելի վաղ րապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի տաբատ էր կրում, հետաքրքիր բլուզ։ Մարինկան ցածրակրունկներ էր ընտրել ու հավաքել մազերը։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ գոտի եւ ժամացույց։

 

 



© NEWS.am STYLE