Դավիթ Մանուկյանը վիրահատության է ենթարկվել. նա տեսանյութ է հրապարակել

14:38   24 փետրվարի, 2021

Վիդեոբլոգեր եւ երգիչ Դավիթ Մանուկյանը հայտնվել է հիվանդանոցում։ Այդ մասին նա հայտնել է Instagram-ի Stories բաժնում։

Մանուկյանն առայժմ չի հայտնել, թե ինչ վիրահատության է ենթարկվել։ «Ամեն ինչ լավ է անցել։ Սիրում եմ։ Ձայն չունեմ, սիրտս խանում էր, բայց կհաղթահարենք ձեզ հետ»,- նշել է նա։

Օրերս «Ռոսիա 1» ալիքով ավարտվել է «Պարեր աստղերի հետ» նախագիծը, որում 27-ամյա Դավան երկրորդ տեղն է զբաղեցրել՝ հաղթանակը զիջելով Սերգեյ Լազարեւին եւ նրա զուգընկերոջը։ Բլոգերը երկրպագուներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար, միայն թե Մանուկյանի մտերիմները դժգոհ են շոուի արդյունքներից։ Դրա վերաբեյալ իր կարծիքը հրապարակային հայտնել է Դավիթի տատիկը։

«Մենք ժյուրիի այդպիսի նենգ անարդարություն երբեք չենք տեսել։ Ինչպես կարող է դաշնային ալիքը նման բան թույլ տալ հանուն ալիքի դեմքի՝ Սերգեյ Լազարեւի։ Մարդիկ ալիքին գոնե երբեմն հավատում էին։ Ակնհայտ է. Դավան ու Դաշան լավագույնն են, աննման»- հայտարարել է երաժիշտի տատիկը։

 



© NEWS.am STYLE