«Էլեգանտ». Աստղիկ Սաֆարյանի ձմեռային կերպարը

19:12   24 փետրվարի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին մուգ գույնի բլուզ է կրում։ Աստղիկն արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել է գլխարկը։ Հետեւորդները երգչուհուն հաճոյախոսություններ են գրել․ «Էլեգանտ»։

Օրերս տեղադրված կադրերում երգչուհին մուգ գույնի տաբատ է կրում, սեւ, երկար վերարկու։ Աստղիկն արձակել էր մազերը, կրում էր գլխարկ։ Սոցիալական ցանցում արված նշման մասին՝ լուսանկարն արվել էր Բարսելոնայում։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին արել նրան։



© NEWS.am STYLE