«Գեղեցկուհի». Իվետա Մուկուչյանի բեմական կերպարը

11:12   25 փետրվարի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բեմական կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Իվետան վառ գույնի կոստյում է կրում, որը զարդարված է խոշոր գոտիով։ Երգչուհին, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, հավաքել է մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարով՝ ականջօղեր։ «Իմ գոտում։ Մի խանգարեք իմ տրամադրությանը։ Ես ստեղծում եմ։ Որտե՞ղ է բարձրախոս»,- մեկնաբանություններում անգլերենով գրել է նա։ Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել. «Իդեալական», «գեղեցկուհի»։


Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր մեջքի հատվածում բացվածքով, բալագույն երանգի փայլուն զգեստ։ Նրա ալիքավոր վարսերն արձակված էին, ընդգծված շպարով էր։ Երգչուհին հրապարակմանը կից գրել էր․ «Կանայք, միանշանակ, թույլ սեռ չեն, առավել եւս հիմա մենք թուլանալու իրավունք չունենք: Անկախ իրավիճակներից՝ պետք է կանացիությունը պահպանենք, դա մեր ամենագեղեցիկ «զենքն» է»։



© NEWS.am STYLE