Դիանա Տոնոյանը՝ նուրբ կերպարում

16:41   25 փետրվարի, 2021

Դիմահարդար Դիանա Տոնոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում մեղմ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասան Բեն Ավետիսյանի կինը բաց գույնի վերարկու է կրում։ Դիանան արձակել է մազերը, իսկ կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը, որն ընդգծել է գեղեցկությունը։ Դիանան լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ են արել։

Ավելի վաղ Դիանան ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Կադրում նա պատկերված էր ամուսնու՝ դերասան Բեն Ավետիսյանի հետ։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է։ Ի դեպ, զույգի հարսանիքը տեղի է ունեցել հունվարին։



© NEWS.am STYLE