Burberry-ի ջեմփեր եւ վերարկու. ոճային Իրինա Շեյքը՝ Նյու Յորքում

18:11   25 փետրվարի, 2021

Պապարացիները կրկին Նյու Յորքում լուսանկարել են Իրինա Շեյքին։ Մոդելն, ըստ ամենայնի, աշխատանքային հարցեր է ունեցել։ Այս անգամ նրա դուստրը՝ փոքրիկ Լեան, մոդելի հետ չի եղել։ Նրա հայրը՝ դերասան Բրեդի Քուփերը, ապրում է Շեյքից ոչ հեռու։

Իրինա Շեյքը կապույտ ջինս է կերել, Burberry ապրանքանիշի հետաքրքիր ջեմփեր, սպիտակ վերնաշապիկ եւ բեժ վերարկու։ Նա կաշվե երկարաճիտներ է ընտրել։ Մոդելն արձակել է մազերը։ Շեյքը նաեւ արեւային ակնոց էր կրում։

Աղբյուրը՝ TSN

Լուսանկարները՝ Getty Images, Instagram 



© NEWS.am STYLE