«Հեքիաթային». Մարինկա Խաչատրյանի լուսանկարը

15:39   26 փետրվարի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մարինկան գանգուր մազերով է եւ սպորտային գլխարկ է կրում։ Հեռուստադիտողին տարբեր սերիալներում մարմնավորած կերպարներով հայտնի դերասանուհին արտահայտիչ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոցներ։ Հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Հեքիաթային»։

Օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին մուգ գույնի տաբատ էր կրում եւ բաց գույնի բլուզ։ Մարինկան արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Դերասանուհին սպորտային կոշիկ էր կրում, կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ գլխարկ եւ վզնոց։



© NEWS.am STYLE