Ֆիլիպ Կիրկորովը ներկայացրել է նոր Mercedes-Benz S-Class-ը (ֆոտո)

15:35   17 սեպտեմբերի, 2013

46-ամյա Ֆիլիպ Կիրկորովը Կիեւում ելույթ է ունեցել նոր Mercedes-Benz S-Class ավտոմեքենայի շնորհանդեսին: Ըստ AUTO-Consulting-ի, գերմանական կոնցեռնի հետ երգչի կնքած մեկամյա պայմանագրով նախատեսված գումարի մասին ոչինչ չի նշվում, սակայն տեղեկություններ կան մի քանի միլիոն եվրոյի մասին:

 

«Լավագույնը կամ ոչինչ». այս նշանաբանով են Գերմանիայում ստեղծել նոր սերնդի Mercedes-Benz S-Class-ը, որը դարձել է ապրանքանիշի պատմության մեջ ամենից նորարարականը:

Ինչպես միշտ, նոր Mercedes-Benz S-Class-ն ամենապրոգրեսիվ ավտոմեքենան է: Այն իսկապես մրցակիցներին նոր միտում է թելադրում անվտանգության համակարգերի եւ հարմարավետության առումով: Intelligent Drive համակարգը ներառում է լավագույնը, ինչի ուղղությամբ Mercedes-Benz-ն աշխատում էր վերջին 10 տարիներին:

 

Վթարներից կանխարգելիչ պաշտպանության Pre-Safe համակարգը, փաստորեն, բացառում է քաղաքային երթեւեկության պայմաններում (մինչեւ 50 կմ/ժ արագության դեպքում) Mercedes-Benz-ի վարորդի մեղքով վթարի հավանականությանը եւ պաշտպանում է հետեւի հատվածից հնարավոր վթարից: Mercedes-Benz S-Class-ը դարձել է ամբողջությամբ լուսադիոդային լուսավորությամբ աշխարհի առաջին ավտոմեքենան: Միայն գլխամասային լուսարձակները 56 LED-տարր են պարունակում:

 

Mercedes-Benz S-Class-ի աուդիոհամակարգը բարձրագույն՝ Hi-End դասի է: Բայց կատարելությունը սահմաններ չունի: Գնորդները կարող են ընտրություն կատարել Burmester Surround Sound system-ի կամ Burmester 3В-Surround Sound system-ի միջեւ:

 

Նոր Mercedes-Benz S-Class-ը, բնականաբար, նաեւ ստացել է start/stop համակարգ, Brake Assist, գծանշմանը հետեւող համակարգ, լուսադիոդային լուսարձակներ, «խելացի» լուսարձակների համակարգ, գիշերային տեսողական համակարգ եւ շատ այլ հարմարավետ նորարարություններ:

Ավելի ուշ կթողարկվեն նաեւ այս մոդելի տնտեսող տարբերակները՝ S400 Hybrid-ները՝ 306 ձիաուժ հզորությամբ եւ S300 BlueTec Hybrid-ները՝ դիզելային շարժիչով եւ 100 կմ-ում 4.4 լիտր վառելիքի ծախսով:



© NEWS.am STYLE