Վերա Բրեժնեւան կոպիտ պատասխանել է հետեւորդին Կոնստանտին Մելաձեին վիրավորելու համար

17:01   26 փետրվարի, 2021

Համացանցի օգտատերը երգչուհի Վերա Բրեժնեւայի ամուսնուն՝ Կոնստանտին Մելաձեին, «ծերուկ» է անվանել եւ արտիստին նախատել կոմպոզիտորի հետ կապի պատճառով։

Բրեժնեւան Instagram-յան էջում հրապարակել է հերթական ելույթի տեսագրությունն ու խոստովանել, որ հպարտանում է արված աշխատանքով։ Միայն թե ոչ բոլոր հետեւորդներն են դրական արձագանքել երգչուհու ստեղծագործությանը, շատերն են նրան նախատել երկար տարիներ միեւնույն կոմպոզիցիան կատարելու համար։ Արտիստը չի լռել են պատասխանել է հեյթերներին։

Հետեւորդներից մեկը վերաձեւակերպել է երգի տողերից մեկը. «Жила была девушка золотистые косы, жила была со стариком…»։ Երգչուհին իր հասցեին ուղղված քննադատության ալիքը կապել է գարնանային սրացման հետ։ Նա ուշադրություն է հրավիրել, որ իրենց վատ արտահայտություններ են թույլ տալիս «հասուն կանայք» կամ «միայնակ տղամարդիկ»։

Օգտատերերը զարմացել են, որ երգչուհին անձամբ է պատասխանում շատ հաղորդագրությունների։ Արտիստը հաստատել է ու հավելել, որ սուր հումոր ունի, այդ պատճառով իր որոշ պատասխաններ կարող են կտրուկ թվալ։

Ավելի վաղ Վերա Բրեժնեւան պատմել է Մելաձեի հետ ընտանեկան կյանքի մասին։ Նա խոստովանել է, որ հանճարների հետ ապրելը դժվար է, սակայն տարիների ընթացքում ինքը ովորել է հարթել տարաձայնությունները։

 



© NEWS.am STYLE