18:19 26 փետրվարի, 2021Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին մոխրագույն զգեստ է կրում, որը համադրել է սեւ վերարկուի հետ։ Իվետան երկարաճիտներ է ընտրել ու արձակել մազերը։ Նա բնական շպար է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել է պայուսակը։ Հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Իվետան վառ գույնի կոստյում էր կրում, որը զարդարված էր խոշոր գոտիով։ Երգչուհին, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, հավաքել էր մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարով՝ ականջօղեր։ «Իմ գոտում։ Մի խանգարեք իմ տրամադրությանը։ Ես ստեղծում եմ։ Որտե՞ղ է բարձրախոս»,- մեկնաբանություններում անգլերենով գրել էր նա։ Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել. «Իդեալական», «գեղեցկուհի»։