21:43 26 փետրվարի, 2021Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ թեւնոց եւ մատանի։ Օգտատերերը դրական մեկնաբանություններ են գրել. «Սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ բլուզի հետ։ Երկու երեխաների մայրիկը մարզակոշիկներ էր կրում եւ արձակել էր մազերը։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել. «Երկու հրաշք բալիկների հոգատար մամա»։