«Ես պետք է այնտեղից տանեի ընտանիքիս». արքայազն Հարին Ջեյմս Կորդոնի հետ թոք-շոուի ընթացքում պատմել է «Մեգզիթի» մասին

18:39   26 փետրվարի, 2021

Թագավորական պարտականությունները վերջնականապես վայր դնելուց հետո արքայազն Հարին առաջին հարցազրույցն է տվել հաղորդավար Ջեյմս Կորդենին եւ հայտնվել ամերիկյան հայտնի թոք-շոուի եթերում։

Հաղորդավարի հետ երկհարկանի ավտոբուսով շրջելով Լոս Անջելեսում՝ Հարին շատ բանի մասին է պատմել, օրինակ՝ այն մասին,որ դիտում է «Թագը» սերիալը եւ ցանկանում, որիրեն մարմնավորի Դեմիեն Լյուիսը, այն մասին, որ իր որդու՝ Արչիի առաջին բատը «կոկորդիլոսն» է եղել, իսկ Սուրբ ծնունդին թագուհի Եղիսաբեթ Երկրրդը թոռանը վաֆլի պատրաստող սարք է նվիրել, որով Մեգանն ամեն առավոտ փոքրիկի համար վաֆլի է պատրաստում։ Պարզվել է նաեւ, որ Սասեքսի դուքսն արքայազն Ֆիլիպին զագահարում է «Zoom»-ով, իսկ Մեգանին սիրահարվել է երկրորդ հանդիպման ընթացքում՝ հասկանալով, որ նրա հետ հարաբերություններն ինչ-որ յուրօրինակ բան են դառնում։

Բացի այդ՝ արքայազնը պարզաբանել է, թե ինչու այլեւս չէր կարող մնալ թագավորական ընտանիքում եւ ինչու է ընտանիքի հետ ԱՄՆ տեղափոխվել. «Մենք չենք հեռացել, մենք թողել ենք գործերը։ Կարծում եմ՝ շատերն են հասկանում, որ իրադրությունը շատ բարդ էր։ Բոլորս գիտենք, թե ինչպիսին է բրիտանական մամուլը, եւ ինչպես է այն խաթարել իմ հոգեկան առողջությունը։ Ես մտածում էի. «Ինչքան տոքսիկ է»։ Այդ պատճառով ես վարվեցի այնպես, ինչպես կվարվեր յուրաքանչյուր ամուսին ու հայր։ Ես որոշեցի, որ այնտեղից պետք է տանել ընտանիքիս։ Բայց մենք ոչ մի տեղ չենք հեռացել։ Եվ ինչ որոշում էլ կայացվի նրանց կողմից, ես երբեք չեմ հեռանա։ Ես միշտ իմ ներդրումը կունենամ, իմ կյանքը կապված է հանրությանը ծառայելու հետ, այդ պատճառով աշխարհի ցանկացած կետում ես դրանով կզբաղվեմ»։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE