«Եվգենի Պետրոսյանի սիրած զբաղմունքը երեխաներ ունենալն է»․ Պետրոսյանի գործընկերները՝ երգիծաբանի ընտանիքի համալրման մասին

10:13   27 փետրվարի, 2021

Երգիծաբան Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան դաստիարակում են իրենց մեկ տարեկան որդուն՝ Վահանին։ Սակայն, ընտանիքի ծանոթների կարծիքով, հավանական է, որ մոտ ժամանակներս զույգը եւս մեկ երեխա կունենա։

Պետրոսյանի եւ Բրուխունովայի որդին ծնվել է անցյալ տարվա մարտ ամսին՝ արտասահմանում։ Շատ երկար ժամանակ հումորիստն ու նրա ընտրյալը երեխային չեն ցույց տվել, բայց ժամանակի ընթացքում սկսել են կիսվել Վահանի ներկայությամբ կադրերով։ Բրուխունովան շատ է սիրում տղայի համար նորաձեւ կերպարներ ստեղծել: 31-ամյա մայրիկը, վերջերս կրում է լայն հագուստներ, ինչը հարցեր է առաջացնում նրա հետեւորդների մոտ։ Տատյանայի երկրպագուները կասկածում են, որ նա կրկին երեխայի է սպասում։

Լրագրողները որոշել են այդ մասին հետաքրքրվել հումորիստի ընկերներից, որոնց հետ նա աշխատել է։ Ալեքսանդր Մորոզովը վաղուց չի հանդիպել Եվգենի Վահանովիչին, թեեւ շատ է ցանկանում խաղալ նրա որդու հետ: «Ի՞նչ կապ ունի տարիքը։ Չէ՞ որ նա չի ծննդաբերում։ Եվգենի Պետրոսյանի նման տաղանդավոր մարդուց էլ ավելի տաղանդավոր երեխաներ կծնվեն։ Միթե մեր երկրին կխանգարի եւս մեկ տաղանդավոր մարդ», - նշել է 47-ամյա Մորոզովը։

Նիկոլայ Լուկինսկին զարմացած չէ զույգի երկրորդ երեխայի մասին լուրերից: «Ես վաղուց ասել եմ, որ Եվգենի Պետրոսյանի սիրած զբաղմունքը երեխաներ ունենալն է։ Բայց ինչպես կարող եմ նրան քննադատել դրա համար։ Այդ ամենն Աստծո կամքն է։ Իսկ որքան շատ երեխաներ, այնքան լավ։ Ահա արդեն երկու թոռ ունեմ։ Մեկը ինը տարեկան է, մյուսը՝ հինգ։ Երեխաները կյանքում ամենամեծ երջանկությունն են», - նշել է Լուկինսկին։

Աղբյուրը՝ StarHit



© NEWS.am STYLE