«Գեղեցկուհի»․ Ռոզա Ֆիլբերգի նոր լուսանկարը

10:53   27 փետրվարի, 2021

Երգչուհի, դերասանուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում Ռոզան կրում է ուսերը բաց, սեւ երանգի բլուզ, ջինսե տաբատ, սեւ բարձրակրունկներ։ Ուսերին գցել է մուշտակ։ Նա հավաքել է վարսերը, ընդգծված շպարով է։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել երգչուհուն՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Գեղեցիկ կադր», «Չի կարելի այդքան գեղեցիկ լինել»։



© NEWS.am STYLE