Երրորդ անգամ կհանդիպեն նկարահանման հրապարակում. Ջորջ Քլունին եւ Ջուլիա Ռոբերտսը կներկայանան սիրային կատակերգությունում

12:40   27 փետրվարի, 2021

Ամերիկացի դերասաններ Ջորջ Քլունին եւ Ջուլիա Ռոբերտսը կրկին հանդես կգան միասին։ Այն անգամ Օլ Փարքերի «Տոմս դեպի դրախտ» ռոմանտիկ կատակերգությունում: Այս մասին հայտնում է Deadline-ը։

Ֆիլմը նկարահանումները կսկսվեն արդեն այս տարի՝ Թեդ Մելֆիի սցենարով («Թաքնված ֆիգուրներ», «Հեռանալ գեղեցիկ»)։ Ֆիլմի արտադրությամբ կզբաղվեն Universal Pictures-ը եւ Բրիտանական Working Title կինոստուդիան։ Թե երբ «Տոմս դեպի դրախտ»-ը վարձույթում կհայտնվի, դեռ չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա կինոթատրոններում, այլ ոչ թե սթրիմինգային ծառայություններում:

Նոր նախագծում հոլիվուդյան աստղերը կհայտնվեն ամուսնալուծված զույգի կերպարում, որը մեկնում է Բալի՝ դստեր ամուսնանալուն խանգարելու համար։ Կատակերգության գաղափարը պատկանում է Պարկերին եւ նրա գործընկեր Դենիել Պիպսկիին («Ուսուցիչ», «Լուսաբացից մինչեւ մայրամուտ»):

Նշենք, որ Ջորջ Քլունին եւ Ջուլիա Ռոբերտսն առաջին անգամը չէ, որ միասին աշխատում են նույն ֆիլմում։ Նրանք միասին նկարահանվել են «Օուշենի տասնմեկ ընկերները» քրեական կատակերգությունում, ինչպես նաեւ «Ֆինանսական հրեշ» թրիլլերում՝ դերասանուհի Ջոդի Ֆոսթերի ռեժիսորական դեբյուտում:

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE