«Ներդաշնակություն»․ Աննա Դովլաթյանի ամառային կերպարը

13:43   28 փետրվարի, 2021

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային ոճային կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աննան, ով այժմ ընտանիքի հետ մեկնել է հանգստի, կրում է սպիտակ երանգի, մեջքի հատվածում բացվածքով, կարճ զգեստ։  Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում են ծղոտե լայնեզր գլխարկն ու պայուսակը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ են կատարել․ «Բնության ներդաշնակություն», «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE