20:22 28 փետրվարի, 2021NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Վաչովսկի եղբայրների՝ 2003թ.-ին նկարահանած «Մատրիցա․ Վերաբեռնավորում» ժապավենի մասին։
Եվ այսպես…
1.«Մատրիցա. վերաբեռնավորում» և «Մատրիցա. հեղափոխություն» ֆիլմերը ստեղծվել են 2001թ. մարտից մինչև 2002թ. օգոստոսի 21-ը։ Միայն հատուկ էֆեկտների արժեքը գնահատվում է 100 մլն դոլար։
2.Ֆիլմը գրանցվել Է «Գինեսի ռեկորդների գրքում» որպես «առավել տարածված», քանի որ այն կինովարձույթ է ներկայացվել 8517 օրինակով:

3.Վաչովսկի եղբայրներին առաջարկել են «Բեթմեն. սկիզբ» ֆիլմը նկարահանել, բայց նրանք հրաժարվել են՝ նախապատվությունը տալով «Մատրիցայի» շարունակություններին։
4.Կինոնկարի արտադրության ժամանակ Քերրի-էն Մոսսը կոտրել է ոտքը, Լորենս Ֆիշբեռնը՝ ձեռքը, իսկ Հյուգո Ուիվինգը վնասել է ծոծրակի ողը:
5.«General Motors» ընկերությունը 300 մեքենա է զոհաբերել նկարահանումների ժամանակ օգտագործելու համար, նկարահանումների ընթացքում բոլոր 300-ը ջարդվել են։
6.Կիանու Ռիվզը հրաժարվել է տոմսերի վաճառքից իրեն հասանելիք բաժնեմասից, որը կազմում է մոտ 38 մլն դոլար, այն բանից հետո, երբ պրոդյուսերները կասկածել են, որ կինոնկարը կարող է փոխհատուցել հատուկ էֆեկտների ծախսերը:

7.Սերաֆի դերը հատուկ գրվել է Ջեթ Լիի համար։ Այն բանից հետո, երբ նա մերժել է առաջարկը, դերը նորից գրվել է Միշել Յեոյի համար, սակայն նա նույնպես հրաժարվել է։ Արդյունքում դերը ստացել է Քոլին Չոուն։
8.Վաչովսկիները շատ էին ցանկանում ստանալ Շոն Քոներին, առաջին ֆիլմի համար նրան առաջարկում էին Մորփեոսի դերը, որից Շոնը հրաժարվել է։ Այս անգամ նրան առաջարկել են Ճարտարապետի դերը, սակայն նա դրանից էլ է հրաժարվել՝ մերժումը կրկին պատճառաբանելով հանգամանքով, որ չի կարողանում հասկանալ ֆիլմի գաղափարը։
9.Նեոյի մենամարտի տեսարանը Սմիթի գործակալի բազմաթիվ պատճենների դեմ նկարահանվել է 27 օրվա ընթացքում: Դրան մասնակցել են ինչպես կենդանի մարդիկ, այնպես էլ համակարգչային կերպարներ։

10.Մերովինգենի շքախմբի մարտի եւ երկվորյակների հետապնդման դրվագներն արժեցել են մոտ 40 մլն դոլար: Այն ներառել է նաեւ եռագիծ 2.25 կիլոմետր մայրուղու կառուցումը։
11.Ավստրալիայում նկարահանումների ժամանակ տեղի իշխանությունների հետ պայմանավորվածության համաձայն՝ 4 ժամով կասեցվել է Սիդնեյում ամբողջ երթեւեկությունը։ Դա արվել է անվտանգության ապահովման համար ՝ ուղղաթիռով դրվագների նկարահանման ժամանակ, որը թռչել է քաղաքի վրայով ՝ չափազանց ցածր բարձրության վրա։ Փողոցներում ոչ միայն փակել են երթևեկությունը, այլև մարդկանց տարհանել որոշ շենքերից։
Նորայր Նազարյան