«Մեր անցյալն այնքան էլ կարեւոր չէ, որքան մեր ապագան․․․ դեպի առաջ նայիր եւ առաջ շարժվիր»․ Էդգար Իգիթյան

20:45   28 փետրվարի, 2021

Դերասան Էդգար Իգիթյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Ախթամար» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել։

Իր Instagram-ում տեղադրված կադրին կից դերասանը խոսել է անցյալի, ներկայի ու ապագայի մասին։

«Ինչքան մեծ է ավտոմեքենայի դիմապակին հետ նայող հայելուց․․․ Մեր անցյալն այնքան էլ կարեւոր չէ, որքան մեր ապագան: Դեպի առաջ նայիր եւ առաջ շարժվիր», - գրել է նա:

«Որքան երկար եմ ապրում, այնքան ավելի հստակ եմ հասկանում, որ կյանքում գլխավորը՝ հստակ իմանալ, թե ինչ եք ուզում, եւ թույլ չտալ, որ ձեզ շփոթեցնեն այն մարդիկ, որոնք կարծում են, որ ավելի լավ գիտեն», - ավելի վաղ գրել էր դերասանը։



© NEWS.am STYLE