Լոս Անջելեսում տեղի կունենա «Ոսկե գլոբուս» մրցանակբաշխության 78-րդ արարողությունը

22:04   28 փետրվարի, 2021

«Ոսկե գլոբուս» մրցանակի հանձնման 78-րդ արարողությունը տեղի կունենա փետրվարի 28-ին Լոս Անջելեսում: Ընդհանուր առմամբ, ավանդույթի համաձայն, այս միջոցառումը տեղի է ունենում հունվարի սկզբին, սակայն ժամկետները փոխվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Փետրվարի 3-ին հայտարարվել էին կինոմրցանակի հավակնորդներ անունները։ Նշվում է, որ արարողության հեռարձակումը տեղի կունենա NBC հեռուստաալիքի ուղիղ եթերում, իսկ հաղորդավարները կրկին կլինեն Թինա Ֆեյը եւ Էմի Փոլերը:

«Ոսկե գլոբուս» մրցանակին առաջադրված անվանակարգերի քանակով առաջին տեղում են Դեւիդ Ֆինչերի «Մանկ» (6) եւ Ահարոն Սորկինի «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» (5) ֆիմերը, որոնք թողարկվել են Netflix սթրիմիմգային հարթակում։

«Լավագույն դրամատիկ ֆիլմ» կոչման համար կպայքարեն նաեւ Ֆլորիան Զելերի «Հայրը», Քլոի Չժաոյի «Քոչվորների երկիրը» եւ Էմերալդ Ֆենելի «Խոստումնալից աղջիկը» ժապավենները։

«Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգերում ներկայացվել են Սաշա Բարոն Քոենի «Բորատ 2» կատակերգությունը, Թոմաս Կաիլի «Համիլթոն», Սիայի «Մյուզիք» եւ Ռայան Մերֆիի «Ավարտական երեկոն» մյուզլիքլնեըը, Մաքս Բարբակովի «Պալմ Սփրինգս» ռոմանտիկ կատակերգությունը։



© NEWS.am STYLE