«Անկրկնելի ճաշակ»․ Յուլյա Ֆինկի լուսանկարը

21:43   1 մարտի, 2021

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է բաց երանգի վերարկու, կիսաերկարաճիտներ։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում են գլխակապն ու արեւապաշտպան ակնոցը։ Հրապարակմանը կից Յուլյա գրել է․ «Մոտալուտ գարնան լավատեսությամբ...»։ Հետեւորդներից մեկը մեկնաբանություններում գնահատելով դերասանուհու կերպարը գրել է․ «Անկրկնելի ճաշակ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին մուգ գույնի տաբատ էր կրում, բաց բլուզ։ Երիտասարդ մայրիկը ոճային վերարկու էր ընտրել ու հավաքել մազերը։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը․ Ֆինկն այս աքսեսուարը հաճախ էր օգտագործում իր կերպարներում։ «Հուսանք՝ այս գարնանը ոչինչ չի խանգարի...»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE