Little Big խմբի նախկին անդամին մահացած են գտել

13:36   1 մարտի, 2021

Little Big խմբի նախկին անդամ Աննա Կաստելյանոսը Սանկտ Պետերբուրգում գտնվող սեփական բնակարանում մահացած է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Mash Telegram-ալիքը։

Նշվում է, որ վերջին կես տարում առողջական լուրջ խնդիրների պատճառով աղջիկը գամված է եղել անկողնուն։ Արտիստուհին բողոքել է մեջքի ցավերից եւ գրեթե միշտ անկաողնում է եղել։ Տնային գործերում նրան օգնել են կամավորները։ Յենց նրանցից մեկն էլ 38-ամյա Կաստելյանոսին մահացած է հայտնաբերել։

Little Big-ի նախկին մասնակիցը նաեւ վարել է միջոցառումներ, նկարահանվել է կինոյում։ Իր օրինակով աղջիկը օգնում էր իր նմաններին հաղթահարել բարդույթները։ Կաստելյանոսը հայտնի է դարձել Everyday I'm drinking երգի տեսահոլովակի թողարկումից հետո։ Չնայած աճող հայտնիությանը, որը կոլեկտիվը նվաճել է Ռուսաստանում եւ Եվրոպայում, արտիստուհին խումբը լքել է 2014 թվականին: Նրա հեռանալու պատճառը մանկապարտեզում ծնողների բացասական վերաբերմունքն էր, որտեղ նա ուսուցիչ էր աշխատում։

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE