«Բոլորիս սրտերում ձմեռ է ու դեռ երկար գարուններ կփորձեն մեղմացնել մեր հոգու ցուրտը»․ Մարիամ Ալեքսանյանի գարնանային առաջին գրառումը

12:38   1 մարտի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրում դերասանուհին բաց երանգի պիջակ է կրում, գունավոր ու ոճային գլխակապ։ Մարիամը նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից դերասանուհին կատարել է հետեւյալ գրառումը․

«Շնորհավոր Ձեր գարնան 1-ին օրը։ Բոլորիս սրտերում դեռ ձմեռ է, ու դեռ երկար գարուններ կփորձեն մեղմացնել մեր հոգու ցուրտը։ Բայց ապրելով, սիրելով շարունակենք լինել»։



© NEWS.am STYLE