Ոճաբան Քեթի Գրանդը ցուցադրել է Fila-ի հետ համատեղ հավաքածուն

17:16   1 մարտի, 2021

Ոճաբան եւ նորաձեւության լրագրող Քեթի Գրանդը ցուցադրել է Fila սպորտային բրենդի հետ համատեղ հավաքածուն՝ ի պատիվ 110-ամյա հոբելյանի: Շնորհանդեսը տեղի է ունեցել ֆեշն-ֆիլմի ձեւաչափով։ Ռեժիսորը Սթիվ Մակին է։ Հավաքածուի ստեղծման ժամանակ Գրանդը ոգեշնչվել է Fila-ի արխիվային մոդելներից։ Հավաքածուում տեղ են գտել թենիսի կոստյումներ, կոմբինեզոններ, ասիմետրիկ տոպեր, պոլո վերնաշապիկներ, լողազգեստներ եւ բաճկոններ: Բացի բրենդի ֆիրմային գույներից (կապույտ, կարմիր եւ սպիտակ), հավաքածուի պալիտրայում տեղ են գտել դեղին եւ կանաչ գույները:

«1980-ականների կոշիկներով եւ զարմանալի գրքերով, որոնք լի են դիզայներ Պյեռլուիջի Ռոլանդոյի նկարազարդումներով, հավաքածուի ստեղծման գործընթացը շատ հետաքրքիր էր։ Ես սկսեցի յոթ սպորտային կատեգորիաներից, որոնցով հայտնի է Fila-ն՝ թենիս, մոտոկրոս, բասկետբոլ, գոլֆ, լող, ժայռամագլցում եւ աերոբիկա։ Ես այդ կատեգորիաներով արխիվային մոդելներ եմ տեղադրել, իսկ հետո մենք աշխատել ենք դրանք ավելի ժամանակակից դարձնելու ուղղությամբ», - ասել է Գրանդը։

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE