«Կապրենք մեր ապրած վերջին 3 տարին` հեղափոխությունից մինչեւ կռիվ»․ Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի թրեյլերը

14:03   1 մարտի, 2021

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր նոր՝ «Իշանություն» ֆիլմի թրելյերը։ Տեսաշարին զուգահեռ հնչում է դըմբ-դըմբ-հու մոտիվը։

Ֆիլմում նկարահանվել են Սերգեյ Շակուրովը, Շանթ Հովհաննիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Ռոզի Ավետիսովան, Անի Ղազարյանը, Մարջան Ավետիսյանը, Լեւս Դավթյանը։

«Այս վերնագրով ֆիլմը հնարավոր չէ չքաղականացնել:

Մեկը կսիրի ֆիլմը, մյուսը ոչ, բայց շատերս այնտեղ կգտնենք մեզ, եւ 1 ժամ 36 րոպեում կապրենք մեր ապրած վերջին 3 տարին` հեղափոխությունից մինչեւ կռիվ», - հրապարակմանը կից գրել է ռեժիսորը:



© NEWS.am STYLE