«Նա իրավունք չուներ սեռական հարաբերություններ ունենալ երեխաներիս հետ»․ Միա Ֆերոուն Վուդի Ալենին կրկին մեղադրել է իր դուստրերին պղծելու մեջ

15:06   1 մարտի, 2021

Վուդի Ալենի եւ Միա Ֆերոուի ներընտանեկան հարաբերությունները բարդ են եղել: Մինչ ռեժիսորի հետ հանդիպումը դերասանուհին արդեն ուներ վեց երեխա՝ երեքն իրենը եւ երեք որդեգրված։ Allen v. Farrow վավերագրական ֆիլմի նոր դրվագում Ֆերոուն պատմել է, թե ինչպես են դասավորվել իր հարաբերությունները խորթ դստեր՝ Սուն-Ի Պրեվինի հետ, որը հետագայում դարձել է Ալենի կինը:

Դերասանուհին պատմել է, որ Սուն-Իին որդեգրել է ավելի հասուն տարիքում, քան մյուս երեխաներին, այդ պատճառով աղջկա հետ շփումը հեշտ չի եղել։ Նա ասել է, որ ստիպված է դսեր հետ մտերմանալու համար շատ աշխատոլ։ Բաժանումից խուսափելու համար Ֆերոուն 1978 թվականին՝ նույնիսկ նրան իր հետ տարել է նկարահանման հրապարակ։ Հենց այդ ժամանակ էլ, կնոջ խոսքով, իրենք Ալենի հետ սկսել են խնդիրներ ունենալ իրենց հարաբերություններում։

Ֆերոուն խոստովանել է, որ խրախուսել է Ալենի ցանկությունը՝ աշխատելու իր խորթ դստեր հետ լավ հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ։

Նա երեխաներին տանում էր խանութներով եւ գնում ինքնաթիռներ ու այլ խաղալիքներ։ Երեխաներին սկսել է նրանց տանել բասկետբոլային խաղերի։ Նա իր հետ վերցնում էր Սուն-Իին, եւ ես խրախուսում էի դա, քանի որ ացջիկը շատ ամաչկոտ էր»,— ասել է Միան:

Ֆիլմում Միա Ֆերոուն պնդում է, որ Ալենի հարաբերությունները խորթ դստեր հետ սկսվել են այն ժամանակ, երբ Սուն-Ին դեռ սովորում էր միջնակարգ դպրոցում։ Սակայն Ալենը վստահեցնում է, որ աղջկա հետ իր սիրավեպը սկսվել է, երբ նա ավարտել է քոլեջի առաջին կիսամյակը՝ 1991-ի դեկտեմբերին (այն ժամանակ նա 18 տարեկան էր):

Ես այնքան շատ եմ սիրում նրան եւ երբեք չեմ դատապարտել, քանի որ բավականին փոքր երեխա էր, երբ Ալենը հայտնվեց ընտանիքում: Մենք մի ընտանիք էինք, նա, որպես գործընկեր, եղել է իմ տանը եւ ուներ պարտականություններ։ Բայց նա իրավունք չուներ սեքսով զբաղվել իմ երեխաների հետ», - ասում է Ֆերոուն։

Դերասանուհին պատմել է, որ ռեժիսորից բաժանվելուց հետո նա ընտանիքին տեղափոխել է Կոնեկտիկուտում գտնվող իր տուն։ Ալենին թույլ է տվել այցելել շաբաթը մեկ անգամ, որպեսզի տեսնի երեխաներին: Նա հիշել է, թե ինչպես է իր երեխաներին թողել երկու դայակների եւ ֆրանսերենի ուսուցչի խնամքին, իսկ ինքն ընկերուհու հետ գնացել գնումներ կատարելու։ Հենց այդ օրը, նրա խոսքով, Ալենը տուն է եկել եւ մի քանի րոպե անհետացել է իրենց որդեգրած դստեր՝ Դիլանի հետ։ Այդ ժամանակ դայակը, իբր, նրան ասել էր, թե Ալենին դստեր հետ նկատել է անհարմար իրավիճակում։

Վավերագրական ֆիլմում Դիլանը նաեւ մանրամասն պատմում է ռեժիսորի դեմ սեռական բռնության մեջ իր մեղադրանքների մասին՝ նկարագրելով իրենց տան ձեղնահարկում տեղի ունեցած միջադեպը, որտեղ, նրա խոսքով, Ալենը սեռական ոտնձգություն է կատարել իր նկատմամբ, երբ նա երեխա է եղել:

Իսկապես դժվար է հավատալ, որ ինչ-որ մեկը, ում դուք հարգում եւ սիրում եք, կարող է երեխայի նկատմամբ ինչ-որ սարսափելի բան կատարել», - ասում է Միան:

1997 թվականին Ալենն ամուսնացել է Սուն-Ի Պրեւինի հետ։ 85-ամյա ռեժիսորն ու նրա 47-ամյա կինը դաստիարակում են երկու դուստրերին։

Կնոջ ներկայացուցչի միջոցով ամուսինները հայտարարել են, որ ֆիլմը ճշմարտության հետ կապ չունի։

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE