Ծնվել է Լիլիթ Մուրադյանի եւ Վահե Խանամիրյանի որդին (վիդեո)

14:23   1 մարտի, 2021

Ծնվել է հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանի ու Վահե Խանամիրյանի երկրորդ բալիկը։ Զույգը որդի է ունեցել։ Այս մասին իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հայտնել է Լիլիթը։

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)

Հրապարակված կարճ հոլովակում հաղորդավարուհին ասում է, որ վիրահատությունից հետո առաջին սթորին է։

Նշենք, որ աստղային զույգը դաստիարակում է դստերը՝ Անի Անդրեային։

Օրեր առաջ Լիլիթն իր միկրոբլոգում տեսանյութ էր հրապարակել baby shower-ից ու գրել. «Եվ վերջապես. թող մեր տղան բերի խաղաղություն, սեր եւ հաջողություն։ Մենք քեզ սպասում ենք, մեր տղա, հատկապես Անդրեան։

Անի Անդրեա, շնորհակալ ենք քեզ, որ սովորեցրիր մեզ թե ինչ է ընտանիքը, դու մեր լույսն ես»:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Լիլիթին ու Վահեին` փոքրիկին մաղթելով առողջ, խաղաղ ու անհոգ մանկություն։



© NEWS.am STYLE