Warner Bros.-ը փորձում է Էմբեր Հերդը հեռացնել «Ակվամենից»՝ տարածելով նրա հեռացման մասին լուրերը։ Այդպես է համարում դերասանուհին

22:03   1 մարտի, 2021

Էմբեր Հերդին, այնուամենայնիվ, չի պատրաստվում դուրս հանել «Ակվամեն» ֆիլմի թիմից, չնայած Ջոնի Դեփի երկրպագուների միջնորդությանը՝ դերասանուհուն սիքվելից հեռացնելու պահանջին: Այս մասին պատմել է The Hollywood Reporter պարբերականի լրագրողը՝ վկայակոչելով կինոարդյունաբերության «հավաստի աղբյուրներին»։ Սակայն դրանից իրավիճակն ավելի լավը չի դառնում. լուրերն այն մասին, որ Էմբերը չի հայտնվի ժապավենի շարունակության մեջ, պարբերաբար հայտնվում են ԶԼՄ-ներում: Եվ դերասանուհին վստահ է, որ դրանք գործարկում է Warner Bros. ընկերությունը։

Դենիել Ռիխտմանն իր բլոգում հայտարարել է, որ Հերդին ստիպում են լքել նախագիծը՝ նրա վրա ուժեղ հոգեբանական ճնշում գործադրելով: «Էմբերը կարծում է, որ «Ակվամենից» իր հեռացման մասին լուրերը տարածում է WB-ն, որպեսզի ստիպի նրան ինքնուրույն հեռանալ սիքվելից եւ մարդկանց տալ այն, ինչ նրանք ցանկանում են»: Բացի Դեփի մեկ միլիոն երկրպագուներից, որոնք հանրագիր են ստորագրել Հերդի դեմ, կան նաեւ շատերը, ովքեր պատրաստվում են բոյկոտել ֆիլմից դերասանուհու հեռացման եւ դերի նոր կատարողի որոնման դեմ: Ռիխտմանը ենթադրում է, որ Warner Bros.-ի նպատակը երկու աթոռի վրա նստելն է։

Էմբերի հետ կամ առանց նրա «Ակվամենը» կհավաքի արժանապատիվ դրամարկղ, եթե սուպերհերոսի դերին վերառադնա ֆրանշիզայի գլխավոր աստղ Ջեյսոն Մոմոան: Այս կանոնը միակն է բոլոր սուպերհերոսական ֆրանշիզաների համար, որոնցում երկրորդական դերերի դերասանները սովորաբար հեշտությամբ փոխարինվում են: Օրերս ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Հերդը ձախողել է ֆիզիկական մարզավիճակի ստուգումը, որն անհրաժեշտ է դերի համար։ Դերասանուհու պայմանագրում կա կետ, որի համաձայն կինոընկերությունը կարող է հեռացնել նրան նկարահանումներից այն դեպքում, եթե նա ավելորդ քաշ հավաքի կամ չհամապատասխանի հայտարարված չափանիշներին: Նաեւ լուրեր են պտտվում, որ Հերդի էկրանային ժամանակը կարող է կրճատվել՝ սցենարում ավելացնելով մեկ այլ կին կերպար:



© NEWS.am STYLE